Մեկ ընթացիկ հաշվի խնդիրը
Ընկերությունների մեծ մասը միաժամանակ ունի տարբեր նշանակության միջոցներ՝ ընթացիկ ամսվա աշխատավարձի և մատակարարների վճարումների համար գումարներ, հարկերի և վարկերի մարման համար, շահաբաժինների կամ ներդրումների համար առանձնացված միջոցներ։ Մեկ ընթացիկ հաշվում պահվելիս այս բոլոր միջոցները դիտարկվում են այնպես, կարծես անհրաժեշտ են վաղը։
Կորպորատիվ միջոցների երեք շերտ
Գործառնական միջոցներ
Մի քանի օրից մինչև 1 ամիս
Աշխատավարձ, մատակարարներ և ամենօրյա վճարումներ։ Մնում են ձեր բանկում։
Պահուստային իրացվելիություն
1–12 ամիս
Հարկեր, վարկերի սպասարկում և սեզոնային կարիքներ։ Տեղաբաշխվում են կարճաժամկետ պետական և բարձրորակ կորպորատիվ պարտատոմսերում՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։
Ռազմավարական միջոցներ
12 ամսից ավելի
Շահաբաժիններ, կապիտալ ներդրումներ և վաճառքից ստացված միջոցներ։ Տեղաբաշխվում են ավելի երկար մարման ժամկետով պետական և բարձրորակ կորպորատիվ պարտատոմսերում՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։
Ինչպես է այն աշխատում
1
Դրամական հոսքերի վերլուծություն
Ձեր ֆինանսական թիմի հետ ուսումնասիրում ենք մուտքերը, ելքերը և սեզոնայնությունը։
2
Իրացվելիության քաղաքականություն
Ձեր ղեկավարության կամ խորհրդի կողմից հաստատվող համառոտ գրավոր փաստաթուղթ՝ նվազագույն հասանելի միջոցներ, թույլատրելի գործիքներ, առավելագույն մարման ժամկետ, արժութային և թողարկողի սահմանաչափեր։
3
Իրականացում
Միջոցները տեղաբաշխում ենք խստորեն քաղաքականության շրջանակում։
4
Ամսական հաշվետվություն
Ակտիվներ, մարման ժամկետներ, եկամուտ և ըստ ամսաթվերի հասանելի միջոցներ՝ ձեր աուդիտորների համար հարմար ձևաչափով։
5
Եռամսյակային վերանայում
Քաղաքականությունը ճշգրտվում է ձեր բիզնեսի փոփոխություններին համապատասխան։
Ինչու են ընկերությունները օգտվում այս ծառայությունից
- Ձեր կանոնները՝ գրավոր
- Մարման ժամկետների սանդուղք՝ համապատասխանեցված ձեր վճարումներին
- Մեկ հաշվետվություն ֆինանսական տնօրենի և աուդիտորների համար
- Արտարժույթի փոխարկում մեր արտարժութային ծառայության միջոցով
- Կորպորատիվ ֆինանսներին քաջատեղյակ անհատական մասնագետ
- Ում
Ում համար է
Ընկերություններ, որոնց գործառնական կարիքներից ավել միջոցները կազմում են առնվազն 50 մլն ՀՀ դրամ, հոլդինգային ընկերություններ, ինչպես նաև ազատ միջոցներ ունեցող հիմնադրամներ և շահույթ չհետապնդող կազմակերպություններ։
Աշխատացրեք Ձեր ընկերության միջոցները Ձեր կանոններով
Թողեք ձեր տվյալները, և մենք կկապվենք ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։