Ձեր կապիտալին անհրաժեշտ է ծրագիր, ոչ թե պատրաստի պրոդուկտ։
Շատերը տարիներով կուտակում են խնայողություններ, ապա դրանք ներդնում այն գործիքներում, որոնք առաջարկվում են տվյալ պահին։ Մենք սկսում ենք հակառակ կողմից՝ ձեր նպատակներից, ժամանակային հորիզոնից և այն տատանումներից, որոնք դուք պատրաստ եք ընդունել։ Միայն դրանից հետո ենք կազմում ներդրումային պորտֆելը։
Յուրաքանչյուր պորտֆել սկսվում է ձեր անհատական պրոֆիլից՝ նպատակներ, հորիզոն և ռիսկի ախորժակ։ Դրա հիման վրա մենք կազմում ենք այն ձեզ համար առավել հարմար եղանակով։
- Պլատանի ռազմավարություններ՝ մեր պատրաստի ռազմավարությունների համադրություն՝ ձեր պրոֆիլին համապատասխան կշիռներով։
- Ձեր սեփական ռազմավարությունը՝ մշակված հատուկ ձեզ համար
Երկու դեպքում էլ դուք ունենում եք անհատական փաթեթի կառավարիչ, պարզ լեզվով հաշվետվություններ և ներդրումից առաջ գրավոր համաձայնեցված վճարներ։ Կախված գումարից և ձեր պրոֆիլից՝ ձեզ սպասարկելու համար կարող են օգտագործվել նաև հրապարակային կամ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր։
Չօգտագործվող միջոցները նույնպես որոշում Է։
Աշխատավարձի պահուստներ, հարկային պահուստներ, շահաբաժինների համար նախատեսված միջոցներ, վաճառքից ստացված գումարներ։ Շատ ընկերություններ դրանք պահում են ընթացիկ հաշիվներում՝ առանց քաղաքականության, թե որքան և երբ պետք է հասանելի լինի։
Մենք օգնում ենք ձեր ֆինանսական թիմին տեղաբաշխել իրացվելի միջոցներն ըստ դրանց անհրաժեշտության ժամկետների և այն մասը, որը վաղը պետք չի գալու, տեղաբաշխել բարձրորակ պետական և կորպորատիվ պարտատոմսերում՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։
Կանոնները սահմանում եք դուք՝ գրավոր իրացվելիության քաղաքականությամբ, մենք կառավարում ենք դրանց շրջանակում և ամսական հաշվետվություն ենք ներկայացնում։ Արտարժույթի փոխարկումը նույնպես իրականացվում է մեզ մոտ։
Ինչպես ենք աշխատում՝ Պլատանի մոտեցումը
Սոսու ուժն այն է, ինչը տեսանելի չէ։ Նույնը վերաբերում է լավ ներդրումային պորտֆելին։
Նախ՝ հասկանալ
Յուրաքանչյուր համագործակցություն սկսվում է կառուցվածքային զրույցով՝ ձեր նպատակները, հորիզոնը, իրացվելիության կարիքները և այն կորուստները, որոնք կարող եք ընդունել։ Մենք դա ձևակերպում ենք գրավոր և համաձայնեցնում ձեզ հետ մինչև առաջին գործարքը։
Կարգապահություն՝ կանխատեսման փոխարեն
Որոշումներն ընդունվում են գրավոր ներդրումային գործընթացով՝ ռիսկի սահմանաչափերով, դիվերսիֆիկացման կանոններով և պարբերական վերանայումներով։ Մենք չենք փորձում գուշակել հաջորդ շաբաթվա շուկան և չենք հետապնդում միտումները։
Չափելի, վերահսկվող աճ
Մեր նպատակը չափելի և վերահսկվող աճն է, ոչ թե աճը ցանկացած ռիսկի գնով։ Պարզ հաշվետվություններում դուք տեսնում եք, թե ինչ ակտիվներ ունեք, որքան են դրանք արժենում և ինչ արդյունք են տալիս։
Ինչ ենք անում
«Բանկային և ներդրումային ոլորտում 20 տարուց ավելի աշխատելուց հետո ես հիմնադրեցի Պլատանը Կապիտալ Մենեջմենթը՝ մեկ բան լավ անելու համար՝ կառավարել հաճախորդների միջոցներն այնպես, ինչպես կառավարում եմ իմը՝ համբերատար, թափանցիկ և միշտ ռիսկը հաշվի առնելով»։