Ծնվել է 1992 թ. հոկտեմբերի 21-ին
Տարոնն ունի ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձ արտաքին և ներքին աուդիտի, հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվության ոլորտներում, որի կեսից ավելին՝ ղեկավար պաշտոններում։ Նախքան «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ին միանալը նա ավելի քան 5 տարի եղել է «ՔեյԷմՋի Քոնսալթինգ» ՍՊԸ աուդիտորական կազմակերպության տնօրենը և ղեկավար գործընկերը, իսկ մինչ այդ աշխատել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ աուդիտորի օգնականից մինչև աուդիտի մենեջեր։ 2021–2025 թվականներին Տարոնը եղել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ։ Նա որակավորված աուդիտոր և փորձագետ հաշվապահ է, ունի կառավարման և իրավագիտության մագիստրոսի աստիճաններ։ Տարոնը նաև տնտեսագիտության թեկնածու է և ավելի քան 7 տարի դասավանդում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։ 2025 թվականի վերջին նա հիմնադրել է «ԹիՎիԷս Ընդ Փարթներս Խորհրդատվական Խումբ» ՓԲԸ աուդիտորական կազմակերպությունը։ «Պլատան Կապիտալ Մենեջմենթ»-ում Տարոնը ղեկավարում է հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացները։