Անհատ հաճախորդների համար

Ձեր կապիտալին անհրաժեշտ է ծրագիր, ոչ թե պատրաստի պրոդուկտ։

Շատերը տարիներով կուտակում են խնայողություններ, ապա դրանք ներդնում այն գործիքներում, որոնք առաջարկվում են տվյալ պահին։ 

Մենք  սկսում ենք Ձեր պրոֆիլի գնահատումից։ Այնուհետև համաձայնեցնում ենք ներդրումային քաղաքականության հայտարարագիրը, որը սահմանում է Ձեր նպատակները, ներդրումային հորիզոնը, ռիսկի սահմանաչափերը և իրացվելիության կարիքները։ 

Սովորաբար աշխատում ենք 200 000 ԱՄՆ դոլարից կամ դրան համարժեք գումարից սկսվող պորտֆելների հետ։

Ընկերությունների և կազմակերպությունների համար

Ազատ միջոցները չօգտագործելը նույնպես որոշում է։

Ընկերությունները հաճախ ունեն միջոցներ, որոնք ծախսվում են ամիսների, ոչ թե տարիների ընթացքում։ 

Մենք կառավարում ենք դրանք բարձրորակ պետական և կորպորատիվ պարտատոմսերով և դրամական շուկայի գործիքներով՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։ 

Մարման ժամկետները համապատասխանեցնում ենք Ձեր դրամական հոսքերին, իսկ սահմանաչափերը ամրագրվում են համատեղ կազմված իրացվելիության հայտարարագրին համապատասխան։

Ինչպես ենք աշխատում՝ Պլատանի մոտեցումը

Սոսու ուժն այն է, ինչը տեսանելի չէ։ Նույնը վերաբերում է լավ ներդրումային պորտֆելին։

Արմատներ

Նախ՝ հասկանալ

Յուրաքանչյուր համագործակցություն սկսվում է կառուցվածքային զրույցով՝ ձեր նպատակները, հորիզոնը, իրացվելիության կարիքները և այն կորուստները, որոնք կարող եք ընդունել։ Մենք դա ձևակերպում ենք գրավոր և համաձայնեցնում ձեզ հետ մինչև առաջին գործարքը։

Բուն

Կարգապահություն՝ կանխատեսման փոխարեն

Որոշումներն ընդունվում են գրավոր ներդրումային գործընթացով՝ ռիսկի սահմանաչափերով, դիվերսիֆիկացման կանոններով և պարբերական վերանայումներով։ Մենք չենք փորձում գուշակել հաջորդ շաբաթվա շուկան և չենք հետապնդում միտումները։

Սաղարթ

Չափելի, վերահսկվող աճ

Մեր նպատակը չափելի և վերահսկվող աճն է, ոչ թե աճը ցանկացած ռիսկի գնով։ Պարզ հաշվետվություններում դուք տեսնում եք, թե ինչ ակտիվներ ունեք, որքան են դրանք արժենում և ինչ արդյունք են տալիս։

Ինչ ենք անում

Ձեր ակտիվների կառավարում՝ ձեզ հետ համաձայնեցված ռազմավարությամբ։
Հստակ քաղաքականություն և ակտիվ կառավարում ձեր ընկերության ազատ դրամական միջոցների համար։
Արժեթղթերի առք և վաճառք հայաստանյան և միջազգային շուկաներում
Խորհրդատվություն կապիտալի կառուցվածքի, ֆինանսավորման, գնահատման և միաձուլումների ու ձեռքբերումների վերաբերյալ։
Hayk Voskanyan

«Բանկային և ներդրումային ոլորտում 20 տարուց ավելի աշխատելուց հետո գործընկերոջս հետ հիմնադրեցինք «Պլատան Կապիտալ Մենեջմենթը» մեկ բան լավ անելու համար. կառավարել հաճախորդների միջոցներն այնպես, ինչպես կառավարում ենք մեր սեփական կապիտալը՝ համբերատար, թափանցիկ և ռիսկը միշտ հաշվի առնելով»։

Հայկ Ոսկանյան, CFA, PhD
Հիմնադիր և գործադիր տնօրեն