Գայանե Բարխանաջյան

Դիլեր-բրոքեր

Գայանեն ունի բանկային, ֆինանսական կառավարման և ներդրումային ոլորտներում 25 տարուց ավելի փորձ։ Մինչ «Պլատան Կապիտալ Մենեջմենթ»-ին միանալը նա աշխատել է որպես «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» ֆինանսական ղեկավար, «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Արմենիա» հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ղեկավար և «Ամերիաբանկ» ՓԲԸ լիզինգի բաժնի ղեկավար։ 2023 թվականից զբաղվում է նաև միջազգային արժեթղթերի պորտֆելի կառավարմամբ։ Ունի Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների և հաշվապահության մագիստրոսի որակավորում (MBA)։ «Պլատան»-ում նա պատասխանատու է բրոքերային և դիլերային գործառնությունների իրականացման համար։