Ծնվել է 1973 թ. ապրիլի 19-ին
Նարինեն ֆինանսական շուկաների, արժեթղթերի և ներքին վերահսկողության ոլորտներում երկարամյա փորձ ունեցող մասնագետ է։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը։ Մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ ֆինանսների նախարարության արժեթղթերի շուկան կարգավորող տեսչությունում, այնուհետև ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում՝ զբաղեցնելով առաջատար և գլխավոր մասնագետի պաշտոնները։ 2007–2009 թվականներին աշխատել է «Կասկադ Ինվեստմենթս» ներդրումային ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ-վերլուծաբան, իսկ 2014 թվականից մինչ օրս զբաղեցնում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ներքին աուդիտորի պաշտոնը։ 2004 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, գիտական հոդվածների և արժեթղթերի շուկաների վերաբերյալ ուսումնական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է։ 2026 թվականի օգոստոսից «Պլատան Կապիտալ Մենեջմենթ»-ում զբաղեցնում է ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։